Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիային» միացել է բելգիացի ֆուտբոլիստ

 

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիային» այսօր միացել է 26-ամյա բելգիացի պաշտպան Տիբո Լեսկուան: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

 

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Տիբո Լեսկուան հանդես է եկել նիդեռլանդական «Ալմերե Սիթի» ակումբում, որի կազմում անցկացրել է 40 խաղ և կատարել 4 գոլային փոխանցում: Նախկինում նա խաղացել է նաև բելգիական «Էքսելսիոր Վիրտոնում» ` 88 խաղ, 2 գոլ, Լյուքսեմբուրգի «Դյուդելանժում»` 23 խաղ: 2019/20թթ մրցաշրջանում բելգիացի պաշտպանը Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլում անցկացրել է 5 հանդիպում: