Բացել լրահոսը Փակել լրահոսը
272765131_297704085726359_8492096966174089122_n
A A
Հասարակություն

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է ինչպես վերականգնողական խնամքի, այնպես էլ գանգուղեղային ծանրագույն վնասվածքներից հետո տղաների վերականգնման համար: Հայտնում է ՀՀ Կառավարությունը։
 
Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն տեղում, առանց տեղաշարժելու կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նաև այլ նեղ մասնագետներ: