Բացել լրահոսը Փակել լրահոսը
AMN_RD
A A
Հասարակություն

Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Երևանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատները․ Առավոտ

Իրավապահները փնտրում են դեսպանատները պայթեցնելու սպառնալիք հնչեցրած քաղաքացուն: Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանություն է զանգահարել անհայտ մի քաղաքացի, որը հայտնել է, որ գնում է ԱՄՆ եւ ՌԴ դեսպանատներ՝ սպառնալով, որ պայթեցնելու է դրանք: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին: 

Քաղաքացին ներկայացել է Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ: Սակայն երբ իրավապահները գնացել են այդ հասցեով, դուռը փակ է եղել: Ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: Դեպքի առիթով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։