Բացել լրահոսը Փակել լրահոսը
1769225053_0_71_3072_1799_640x0_80_0_0_49287d6ef5b084fbce4cc150157cee54.jpg
A A
Քաղաքականություն

Ուկրաինան զորավարժություններ է անցկացրել Ղրիմի մոտ

Ուկրաինացի հրետանավորները վարժանքներ են անցկացրել Խերսոնի մարզում ՝ Ղրիմից ոչ հեռու, հաղորդել Է ուկրաինական "Սուսպիլնե" ("հասարակական") հրատարակությունը ՝ վկայակոչելով Ուկրաինայի Զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատարությանը: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։

Ղրիմը դարձել է ռուսական տարածաշրջան 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որտեղ Ղրիմի ընտրողների 96,77 տոկոսը և Սևաստոպոլի բնակիչների 95,6 տոկոսը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան և Արևմուտքի շատ երկրներ առաջվա պես Ղրիմը համարում են իրենց, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։

Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: