Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանի կյանքի դժվար ճանապարհը․ «Բազկամարդը» (տեսանյութ)

Փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանն այսօր ոչ միայն Հայկական բանակի 30 ամյակի առթիվ էր շնորհավորանքներ  ստանում, այլև ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի հետ իր համատեղ հեղինակած «Բազկամարդը» գրքի, որի հերոսը հենց ինքն է, ինչպես նաև ռեժիսոր Հայկ Կբեյանի՝ կրկին իր մասին պատմող «Ոտքի կանգնիր» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ։

 

Հետախույզ Սարգիս Ստեփանյանը  2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվել էր եւ կորցրել 3 վերջույթները։

Գիրքն ու ֆիլմը պատմում են Սարգիս Ստեփանյանի կյանքի դժվարին, բայց կամքով ու պայքարով լի ճանապարհի մասին։

Փոխգնդապետի խոսքով՝ գիրքն ու ֆիլմը կարող են բոլորիս մոտիվացնել, բայց հատկապես 44-օրյա պատերազմում վիրավորված ու հաշմանդամ դարձած տղաները գիրքը կարդալով կամ ֆիլմը դիտելով կարող են հաղթահարել հոգեբանական ու ֆիզիկական խնդիրները։

Այս նախագիծը «Նյու Մեգ»՛ հրատարակչության նախաձեռնությունն է, որը շնորհակալություն է Սարգիս Ստեփանյանին՝ իր կատարած աշխատանքի համար։

Սարգիս Ստեփանյանը չընկրկեց դժվարությունների դեմ, պայքարեց ու ապացուցեց՝ հաշմանդամ լինելը դատավճիռ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։