Բացել լրահոսը Փակել լրահոսը
272982583_304954121658519_4301936874822709043_n
A A
Պաշտոնական

Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը երկրի հանգստության գլխավոր գրավականն են․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Անկախ Հայաստանի զինված ուժերն ու զինծառայողներն իրենց հայրենիքի իսկական զավակներն են, որոնք աչքի են ընկնում արիությամբ ու խիզախությամբ․ այս մասին գրառում է կատարվել ՀՀ-ում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Նրանք Հայրենական մեծ պատերազմի հերոսների սերնդի զինվորական փառավոր ավանդույթների հպարտ շարունակողներն են: Նրանց հավատարմությունն ու անմնացորդ ծառայությունը, առանց չափազանցության, երկրի հանգստության ու բարեկեցության գլխավոր գրավականն են»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը նշում է, որ բարդ, արագ փոփոխվող և տարբեր մարտահրավերներով լի աշխարհում Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի արդյունավետ փոխգործակցությունը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամբողջ համալիրի անբաժանելի տարրերից է: Ռազմական ոլորտում երկկողմ ռազմավարական համագործակցությունը առանցքային դեր է խաղում երկու պետությունների ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանության գործում։