Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երևի գործի մեջ ուրիշ բաներ ի հայտ եկան․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նախագահի հրաժարականի մասին (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը՝ Հայոց Բանակի երեսնամյակի առթիվ
 
Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար եւ հպարտ: Ներկա եմ նաեւ այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:
Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին եւ նրան կիպ ու զորավիգ:
Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել եւս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:
Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է եւ՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:
Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:
Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:
Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
28 հունվարի 2022
Երեւան