Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy
A A
Հասարակություն

3 536 կորոնավիրուսի դեպք վերջին 24 ժամում

 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3 536-ով և դարձել 361 754: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ-ն։

 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 965 մարդ (+3268), կատարվել է 2 709 073 թեստավորում (+8707), առողջացել են վարակվածներից 335 227-ը (+267): Մահերի թիվը վերջին մեկ օրում անփոփոխ է մնացել` 8035։

 

Նույնն է մնացել նաև կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը` 1526։