Բացել լրահոսը Փակել լրահոսը
1074188 (1)
A A
Քաղաքականություն

ՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին

ԵԽԽՎ-ում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգի կարծիքով՝  համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները ուժեղ են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգն այս մասին ասաց ԵԽԽՎ նիստում՝ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»  խորագրով բանաձևի նախագծի ներկայացմանը:

Բանաձևի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող պատգամավոր  Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բորիանա Աբերգը:

Աբերգը նախ նշեց՝ երբ Կիմմո Կիլյունենը նշանակվել է մոնիտորինգի հանձնաժողովի կողմից  համազեկուցող 2019-ին, Հայաստանը վերջերս էր իրականացրել թավշյա հեղափոխությունը: «Կառավարության խաղաղ փոփոխություն, որը տեղի է ունեցել սահմանադրական դրույթների խստիվ պահպանմամբ: Դա կարևոր իրադարձություն էր հայկական հաստատությունների պատմության մեջ: Նոր կառավարությունը ձեռնարկել է բազմաթիվ և հավակնոտ բարեփոխումներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքին և դատաիրավական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական օրենսգրքին, ընտրական բարեփոխումներին և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանը»,-ասաց պատգամավորը:

Աբերգը նշեց պետության ամենաբարձր մակարդակներում մարդու իրավունքները հարգելու և խթանելու կամքի մասին: