Բացել լրահոսը Փակել լրահոսը
canvas.thumb
A A
Քաղաքականություն

Չավուշօղլուն հայտարարել է, որ Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Dailysabah-ը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումը կանցկացվի մարտի 11-14-ը: