Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ քաղաքացի ժամկետային վերջին զինծառայողը հունիս-հուլիս ամիսներին կլքի Արցախը․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

Ամենաուշը այս ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին վերջին ժամկետային ՀՀ քաղաքացի զինծառայողը կլքի Արցախը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Հայոց բանակի 30-ամյակի նախաշեմին տիրող իրավիճակին և հարց ուղղեց բանակում ծառայող զինվորների ծնողներին․ «Սյունիքում, Գեղարքունիքում ծառայող զինվորների ծնողներին հարցրեք՝ որտե՞ղ էր ավելի անվտանգ ծառայելը՝ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի կողմից պաշտպանվող Ղարաբաղո՞ւմ, թե՞ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի Գեղարքունիքում, Վարդենիսում կամ Սյունիքի մարզի ցանկացած հատվածում»։

Հայկ Մամիջանյանն ասուլիսի ընթացքում խոսեց ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին՝ նշելով, որ Արմեն Սարգսյանը տեղյակ է եղել իր լիազորությունների շրջանակի մասին, թող տեր կանգներ, երբ բռնաբարվում էր Սահմանադրությունը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք իրենց խմբակցությունը առաջադրելու է ՀՀ նախագահի թեկնածու, Մամիջանյանն ասաց՝ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ քննարկումներ կան, բայց որոշում դեռ չկա։

Պատագամավորն անդրադարձավ երկուշաբթի օրը ՀՀ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի ցանկացած բեմել աղետ է մեր երկրի գլխին։ Մամիջանյանն ասաց, որ մարտի 1-ի զոհերի արյունը Նիկոլ Փաշինյանի ձեռքերի վրա է։

Մանրամասները՝ տեսանյութում։