Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փակ-և-դժվարանցանելի-ավտոճանապարհներ-800x445
A A
Պաշտոնական

Դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը․ Լարսը փակ է բեռնատարների համար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի է Շիրակի մարզի Ամասիա-Բավրա ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։