Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 - 2022-01-25T173427.135
A A
Պաշտոնական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքները

Հունվարի 24-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքների արդյունքները։ Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Քննարկվել են նաև զորամասերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների հետ կապված խնդիրներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման նպատակով զորամասերում անցկացվող պրոֆիլակտիկ միջոցառումների, ինչպես նաև զորամասերի հրամանատարության հետ փոխգործակցության առավել ակտիվացմսն ուղղությամբ: