Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (8)
A A
Սպորտ

Էդգար Թորոսյանը նշանակվել է «Արարատի» գլխավոր մարզիչ

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Էդգար Թորոսյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

 

36-ամյա մասնագետը Երևանի «Արարատում» է աշխատում 2017 թվականից:  Այդ մրցաշրջանում Էդգար Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21 մրցաշրջանից սկսած ընդգրկված էր գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։

 

Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը: