Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք բարձր արդյունաբերության տեխնիկային (տեսանյութ)

Իմ վերադարձը բարձր տեխնոլոգիական ոլորտ շատ կարևոր եմ համարում, որը տեղի ունեցավ նախարարական պաշտոնն ստանձնելով։

Այս մասին այսօր «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԱՏՁՄ նորանշանակ ղեկավար Հայկ Չոբանյանը՝ ներկայացնելով առաջիկա անելիքները, ռազմավարությունը, նպատակներն ու առաջնահերթությունները։

«Ես կարծում  եմ, որ առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման և հաջողությունների արձանագրման առումով այլընտրանք չունի։

Մեր երկիրը զարգացման գրեթե այլ ճանապարհ, այլ օրակարգ չունի, քան բարձր տեխնոլոգիական ոլորտը»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ նշելով այս պաշտոնը ստանձնելով ինքը մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում իրականացնել առաջիկա ծրագրերը։

ԱՏՁՄ ղեկավարն շեշտադրեց, որ առանց Կառավարության ակտիվ աջակցության և մասնակցության անհնար է իրականացնել ոլորտի զարգացման աշխատանքները․

 «Ես կարծում եմ, որ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո, և հատկապես պատերազմի արդյունքներից հետո»,- ասաց Հայկ Չոբանյանը՝ ընդգծելով, որ մենք չենք պարտվել ադրբեջանցի զինվորին, մենք պարտվել ենք բարձր արդյունաբերության տեխնիկային»։

Հիշեցնենք՝ այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հայկ Չոբանյանը ստանձնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի ղեկավարի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։