Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Հունվարի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: Հայտնում է ՀՀԱԳՆ-ն։
 
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը կհանդիպի Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
 
Աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը կայցելի նաև Լյուքսեմբուրգի համալսարան: