Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արդյոք ՀՀ-ն որևէ իշխանության ներքաղաքական գործընթացները ճնշելու համար կդիմի ՀԱՊԿ-ին (տեսանյութ)

 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո երկրում տեղի ունեցան անցանկալի գործընթացներ և մենք գործնականում ցույց ենք տվել այդ իրավիճակները հաղթահարելու մեր պատկերացրած գործիքակազմը:

Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ արդյոք ՀՀ-ն ապագա որևէ իշխանության ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար կդիմի ՀԱՊԿ-ին, նախադեպ ունենալով Ղազախստանի օրինակը:

«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9- ի իրադարձություններից հետո, երբ գրոհի էին ենթարկվել Կառավարությունը, ԱԺ-ն, Կառավարական առանձնատունը, մահափորձ է կատարվել Արարատ Միրզոյանի նկատմամբ, Կառավարության կողմից ոչ մի կրակոց չի հնչել: ՀՀ կառավարությունը ուժային ոչ մի գործողություն չի ձեռնարկել»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանութում: