Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այդ պրոբլեմի մասին ահազանգում է ոչ թե Ադրբեջանը, այլ Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Այսօր առցանց ասուլիսի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ, նշելով, որ ըստ էության վերադառնում ենք նախորդ ասուլիսի  թեմային, որը աղմուկ էր բարձրացրել:

« Բանակցային գործընթացում, երբեք ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք: Ես հենց դա էի ասում: Շուշիի հարց եղե՞լ է բանակցություններում՝ չի եղել, հետո խոսեցի Մադրիդյան սկզբունքներից: Սա նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղի և հայերը պիտի մասնակցեն Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, և ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ինքը մի տարօրինակ փաստի վրա է ուշադրություն հրավիրում, որ Մադրիդյան սկզբունքը մարդկային համամասնությունների մասին բանակցային թղթերից անհետանում է և ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ պրոբլեմի մասին, այլ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանութում: