Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել սկսել այդ ծրագիրը (տեսանյութ)

«Արարատյան դաշտից երկաթուղին Վայոց Ձորի և Սյունիքի մարզերով պետք է հասնի ԻԻՀ: Մենք պատկերացնում ենք  չէ՞, ինչ ռելիեֆի մասին է խոսքը»:

Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին՝ Ինչու առաջնահերթությունը տրվեց Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի երկաթգծի կառուցմանը՝ չեղարկելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:

 «Եվ պատկերացնում եք չէ, որ նույնիսկ հարթ տարածությունով երկաթուղի կառուցելն ինչպիսի ծախսերի հետ է կապված: Դա մի քանի միլիարդ դոլարանոց ծրագիր է: Էս հլը գումարը, բա տարիները: Եվ ես կարող եմ ասել, որ այդպիսի ծրագրերն առանց տնտեսական հիմնավորվածության հնարավոր չէ կյանքի կոչել»,-ասաց Փաշինյանը նշելով, որ Ադրբեջանի նախագահի հետ համաձայնություն է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Հորադիս-Մեղրի երկաթգծի կառուցման շուրջ:

Մանրամասները՝ տեսանութում: