Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել (տեսանյութ)

Հայաստանը երբեք Հայ Դատի քաղաքականություն չի վարել:

Այսպիսի պատասխան տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ, պատասխանելով այս հարցերին․

Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հնարավոր համարում եք, որ Հայաստանը հրաժարվի Հայ դատից և ընդհանրապես սառեցնի համահայկական օրակարգի թեմաներն, ընդառաջելով Թուրքական նախապայմաններին, պատրաստ է Հայաստանը ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և Կարսի պայմանագրով հաստատված սահմանները:

Վարչապետը նկատեց, որ կան հարցեր, որոնք շատ տարօրինակ են, ապա հավելեց.

«Օրինակ՝ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը հրապարակային հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի և տարածքային հավակնություններ չունի: Եվ ըստ էության, այս հայտարարությանը հղում է արել նաև Սերժ Սարգսյանը»,- մեկնաբանեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: