Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ» (տեսանյութ)

Չեմ կարծում, թե այդ հարցադրմամբ պետք է մեկնաբանեմ նախագահի որոշումը: Այնուամենայնիվ այդ որոշումն ինքը նախագահն է կայացնում և կայացրել: Այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հարցին:

 «Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ՝ մոտավորապես  3,5 ժամ առաջ: Նա հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին: Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ քննարկման ենթակա չէ, որից հետո հասկացել եմ, որ նախագահը կայացրել է այդ որոշումը»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանութում: