Սպասվող գործընթացներում նրա հրաժարականն էր պետք՝ ՌԴ-ն փորձում է նոր իրավիճակ սարքել․ Շ․Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մոսկվայից ասել են հրաժարական տուր, հրաժարական է տվել։ Սպասվող գործընթացներում այդպես է պետք՝ ռուսները փորձում են նոր իրավիճակ սարքել, որ հայ-թուրքական հարաբերությունները տապալեն, իսկ, եթե պետք լինի, այլ ուժերի բերեն, կամ ստորագրել կտան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին ու դրա վրա Ռուսաստանի ազդեցությանը՝ Շ․Հարությունյանն ասում է․
«ՌԴ-ն նորից հայկական շահը կզոհի, որ վերահաստատի Լենին- Քեմալ պայմանագիրը»։
Վերջինս նաև չի հավատում, որ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ բանակցությունների են գնացել առանց նախապայմանների․
«Սուտ են ասում, բանակցությունների ելակետը վերցրել են Ղարսի ապօրինի պայմանագիրը։ Եթե առանց նախապայմանների է, ուրեմն պետք է ասեին՝ մենք հայտարարում ենք, որ Հայաստանի ու Թուրքաիայի միջև առ այսօր կնքված պայմանագրերը համարում ենք առոչինչ։ Եվ բանակցությունների ենք գնում մինչև 1920թ․ սեպտեմբերի 22-ը եղած իրավիճակով»։
Մանրամասները՝ տեսանյութում։