Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (3)
A A
Սպորտ

Ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմին միացել է 28-ամյա մոլդովացի կիասապաշտպան Եվգենի Կոչուկը:

Վերջինս 2018 թվականից հանդես է եկել ադրբեջանական ակումբներում` «Սաբաիլում», ապա Բաքվի «Սաբահում»: 2019թ վնասվածք է ստացել, որի համար մեկ ամիս բաց է թողել, իսկ 2020-ին մրցակցին վնասվածք հասցնելու համար որակազրկվել է 2 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 1300 եվրոյով:

Եվգենի Կոչուկը Մոլդովայի հավաքականում անցկացրել է 25 խաղ: Վերջին անգամ նա հավաքական է հրավիրվել 2020թ նոյեմբերին: