Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajastan
A A
Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը` Հայաստանի շախմատի չեմպիոն

2022թ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

Արցախցի շախմատիստն այսօր ընթացող վերջին` 11-րդ տուրում, սևերով հաղթեց Արման Միքայելյանին և անհասանելի դարձավ մրցակիցների համար: Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նրան հետապնդող Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանն արդեն ետ են մնում 1,5 միավորով:

Սա Մանուէլ Պետրոսյանի առաջին մեծ հաջողությունն է ազգային առաջնությունում: Նա այս տարի կհամալրի Հայաստանի հավաքականի կազմը: