Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik (2)
A A
Սպորտ

«Փյունիկը» թիմի կազմը համալրել է սերբ ֆուտբոլիստով

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստով է համալրել կազմը:

 

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը։ Վերջինս նախկինում հանդես է եկել սերբական մի շարք ակումբներում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»։ Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։

 

Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջնություններում Ուրոշ Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, որոնցում խփել է 27 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

 

Հավելենք, որ «Փյունիկը» հունվարի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: Այն կավարտվի փետրվարի 13-ին: