Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chessmen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանի չեմպիոնական հայտը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում այսօր կկայանան նախավերջին 10-րդ տուրի պարտիաները:

 

Մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ Մանուել Պետրոսյանը 7 միավորով շարունակում է միանձյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նա հերթական պարտիայում ոչ-ոքի է խաղացել Տիգրան Հարությունյանի հետ։

 

Առաջատարից մեկ միավորով ետ են մնում Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Առաջինը 9-րդ տուրում հաշտություն է կնքել գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ երկրորդին տեխնիկական հաղթանակ է շնորհվել, քանի որ նրա մրցակից Զավեն Անդրիասյանը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ելույթները: Աղյուսակի 4-րդ հորիզոնական է բարձրացել Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթելով Դավիթ Շահինյանին, իր վաստակած միավորների քանակը հասցրել է 5,5-ի:

 

Ելնելով մրցաշարային իրավիճակից, այսօր կայանալիք 10-րդ տուրում կարևոր նշանակություն ունեն Մանուէլ Պետրոսյան – Տիգրան Լ. Պետրոսյան, Շանթ Սարգսյան – Արման Փաշիկյան, Հայկ Մարտիրոսյան – Հովհաննես Գաբուզյան և Մամիկոն Ղարիբյան – Սամվել Տեր-Սահակյան պարտիաները: