Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Մհեր Գրիգորյանը ստում է, որ սահմանին գազի գինը չի փոխվել․ Սուրեն Պարսյան (տեսանյութ)

«Շաքարավազի շուկայում հուլիս-սեպտեմբեր ամիսներին կանխամտածված դեֆիցիտ առաջացրեցին, կիլոյովը հանեցին, փոխարենը փաթեթավորված թանկը վաճառեցին։ Նույնը նաև զատիկի ձվի դեպքում արեցին՝ հասցնելով մինչև 250 դրամը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացումներին։

Տնտեսագետը գտնում է, որ Հայաստանում մրցակցության խաթարում, մենաշնորհացման խորացում կա և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի կատարում իր գործառույթն ու չի կանխարգելում նման երևույթները։ «Մրցակցության իրավիճակի բարելավում չկա։ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունն էլ ավելի է ընդլայնում  մանրածախ վաճառքը, և մանրածախ շուկան կենտրոնանում է։ Սուպերմարկետները դարակների համար լրացուցիչ վճար են պահանջում արտադրողներից և այդպիսով փակում են նրանց առաջ իրենց դռները»,- ասում է Ս․Պարսյանը։

Անդրադառնալով ապրիլից գազի գնի թանկացմանը՝ Ս․Պարսյանն ասում է, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ձախողել է այն։ Վերջինս գտնում է, որ ՌԴ-ի հետ գազի գնի շուրջ պայմանավորվածությունը պետք է ձեռք բերվեր անցած տարի այն ժամանակ, երբ միջազգային շուկայում կապույտ վառելիքի գինն ընդամենը 70-80 դոլար էր, և ոչ թե տարեվերջին, երբ այն հասավ 1000 դոլարի։ «Երբ ռուսական կողմը ձգձգում էր, հայկական կողմն էլ պետք է ձգձգեր։ Բայց ոչ։ Մհեր Գրիգորյանն ու իր թիմը պայմանագիրը կնքեցին ամենաթանկ ժամանակ և դա համարում են լավագույն ձեռքբերում։ Նաև ասեմ, որ Մհեր Գրիգորյանը ստում է, որ սահմանին գազի գինը չի փոխվել։ Փոխվել է, եթե նախկինում 165 դոլար էր, հիմա լինելու է 165 պլյուս գործակից»,- ասաց Ս․Պարսյանը։

 

 

Մանրամասները՝   տեսանյութում։