Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff 21.01.
A A
Սպորտ

ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել է 11 ակումբների միջև

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, օրակարգի առաջին հարցին քննարկվել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխումը (2020/2021թթ մրցաշրջան):

 

Գործադիր կոմիտեի անդամների որոշմամբ այդ գումարը բաշխվել է 11 ակումբների միջև: Ահա դրանք

 

«Ուրարտու» ՖԱ - 82․000 եվրո

«Փյունիկ» ՖԱ - 78․000 եվրո

«Վան» ՖԱ - 52․000 եվրո

«Արարատ-Արմենիա» ՖԱ - 46․642 եվրո

«Ալաշկերտ» ՖԱ - 46․642 եվրո

«Արարատ» ՖԱ - 46․642 եվրո

«Նոա» ՖԱ - 46․642 եվրո

«Նորավանք» ՖԱ - 37․000 եվրո

«Շիրակ» ՖԱ - 37․000 եվրո

«Գանձասար» ՖԱ - 20․000 եվրո

«Լեռնային Արցախ» ՖԱ - 15․003 եվրո

 

Գումարները կբաշխվեն ակումբներին 2022 թ. մարտին: