Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհին ժամը 20։00-ի դրությամբ ձյուն է տեղում․ սաստիկ բուք է Վարդենյաց լեռնանցքում (տեսանյութ)

Արմավիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին հունվարի 19-ի ժամը 20։00-ի դրությամբ ձյուն է տեղում։

Ինչպես տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, բքի պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ հավելելով, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, և վարորդներին հորդորում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։