Բացել լրահոսը Փակել լրահոսը
272075483_301025385405448_7792495688536212110_n
A A
Քաղաքականություն

Պուտինի հրամանագրից հետո Լավրովը շքանշան հանձնեց ՀՀ դեսպանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին։ Այս մասին հայտնում է  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների սրահում։

Հիշեցնենք, որ  Վ.Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով Ռուսաստանի  Նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 20-ի հրամանագրով։ Պետական ​​մրցանակը շնորհվել է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Հիշեցնենք, որ  ՌԴ-ում առաջիկայում նոր դեսպան կլինի․ տարվա սկզբին արդեն եղել է Նախագահի հրամանագիրը , եւ  Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։