Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (2)
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը կխաղա Ռաֆայել Նադալի հետ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ Մելբուռնում մեկնարկած Ավստրալիայի բաց առաջնությունում:

 

Մեր հայրենակիցը նախնական 2-րդ փուլում 3:0 հաշվով վստահ հաղթեց ֆրանսիացի Բենժամեն Բոնցիին: Առաջին սեթում նա չորս միավոր տվեց մրցակցին, իսկ երկրորդում`ոչ մի: Երրորդում ավելի համառ պայքար ընթացավ, սակայն Կարեն Խաչանովն այս անգամ էլ հաղթանակ տարավ` 7:5: Հանդիպումը տևեց 2 ժամ 6 րոպե:

 

Մինչ այդ հայազգի թենիսիստը պայքարից դուրս էր թողել ամերիկացի Դենիս Կուդլուին: Հաջորդ` 3-րդ մրցափուլում, Կարեն Խաչանովը կհանդիպի իսպանացի աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ, որն հերթական խաղում վստահ հաղթեց գերմանացի Յանիկ Գաֆմանին` 3:0: Հանդիպումը կկայանան հունվարի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 4:00-ին:

 

Կարեն Խաչանովը վերջին անգամ Ռաֆայել Նադալի հետ հանդիպել է 2019 թվականին: Այդ տարի նրանց միջև կայացած բոլոր երեք խաղերն էլ ավարտվել են իսպանացի թենիսիստի առավելությամբ: