Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա դարձել է պատուհաս տեղի բնակչության համար (տեսանյութ)

Հայկական բնապահպանական ճակատն ահազանգում է․

Շուտով կլրանա մի տարին, որ Գուգարք բնակավայրի հարևանությամբ գործող քարաղացման և խճի արտադրամասը դարձել է պատուհաս տեղի բնակչության համար։ Աշխատում են շուրջօրյա։

Ձայնի բարձրությունը գերազանցում է սահմանված նորմերը մի քանի անգամ, բնակիչները չունեն հանգիստ քուն, խաթարվում է հոգեկան հանգստությունը, արտանետվում է մեծ քանակով փոշի, որը կուտակվում է ոչ միայն տներում, այլ հողամասերում, արոտավայրերում։

Չնայած ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը անցած տարի խախտումներ է հայտնաբերել ու տուգանել այս ընկերությանը՝ մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը շարունակում է մնալ խախտված առ այսօր ու ոչ մի պետական մարմին չի ուզում այս հարցին լուծում տալ։ Ի՞նչ անեն տեղի բնակիչները այս դեպքերում։