Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գորիս-Կապան այլընտրանքային ճանապահով հոսքն ավելի շատ է․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Եթե Գորիս-Կապան ճանապարհով բեռներ տեղափոխելիս իրանցի վարորդները նախընտրեն անցնել Ադրբեջանին անցած ճանապարհահատվածով, ապա միևնույն է հայկական կողմը դրանից կորուստներ չի ունենա․ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա շեշտեց․ «Մենք զրո մեքենա են կորցնում, որովհետև իրանցի վարորդները Ադրբեջանին պատկանող ճանապարհով անցնելուց առաջ նախ պետք է մուտք գործեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ Ագարակ քաղաք»։

Ադրբեջանական ճանապարհահատվածը նախընտրելու պարագայում էլ ամբողջ մաքսազերծման գործընթացը սկզբից մինչև վերջ տեղի է ունենում Հայաստանում և որևէ վճարի պակաս տեղի չի ունենում՝ ընդգծում է ՊԵԿ նախագահը։

Բադասյանի խոսքով նորակառույց այլընտրանքային ճանապահով հոսքն ավելի շատ է։
Նա կարծիք հայտնեց՝ երբ կկառուցվի ևս մի այլընտրանքային ճանապարհ, մյուսի հոսքը կքչանա։