Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երեսպաշտություն, երեսպաշտություն ու էլի երեսպաշտություն․ պոպուլիզմ, պոպուլիզմ ու էլի պոպուլիզմ (տեսանյութ)

Ես ոչ միայն արևելագիտության ֆակուլտետի համար եմ ցավ ապրում, այլ ամբողջ ՀՀ- ի համար եմ ցավ ապրում, որ տարիներ շարինակ ՀՀ-ում իշխանության մաս կազմած մի ուժ իրեն այսքան անազնիվ է պահում ժողովրդի հետ։

Այս մասին այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Պարոն Մանուկյանը գալիս, ստեղից ասում է՝ մենք Թուրքիայից ենք իմանում, որ Հայաստան-Թուրքիա չվերթներ են լինելու, էս ինչ բանը մենք Թուրքիայից ենք իմանում։ Այսինքն՝ ամեն անգամ ժամանակային մի փոքրիկ հատվածը, որ տարբերություն է լինում՝ օրինակ ինչ-որ մի բան առաջինը հայտարարում է Թուրքիան, հետո մեր ԱԳՆ-ն, կարող է լինել և հակառակը։ Սա այս մարդկանց համար խնդիրն է»,-ասաց Ալեքսանյանը նշելով, որ նույն Գեղամ Մանուկյանի կամ ՀՅԴ-ի համար խնդիր չի եղել, որ իրենք 2007 թկականին Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ կամ գիտությամբ եղել են Հայաստան-Թուրքիա բանակցություններ՝ շվեցարական կողմի միջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։