Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Տեղեկություններ ունեմ Հայաստանի առաջարկի մասին․Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման գործընթացի ընթացքը կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականություից։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ներկայացուցիչների առաջին հանդիպմանը։

Ինչպես է ստացվել, որ Թուրքիան պատրաստ է առանց նախապայմանների բանակցել և հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, Ռուբինյանը պատասխանեց, որ Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բացել սահմանները՝ հասնել սահմանի բացմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

«Եվ ՀՀ-ն անկեղծ է իր այդ մոտեցման մեջ և հույս ունենք, որ թուրքական կողմը նույնպես նման կառուցողական մոտեցում կցուցաբերի»։

Հարցին՝ Դուք տեղեկություներ ունեք, թե Հայաստանը դեմարկացիայի և դելիմիտացիայի առնչությամբ առաջարկություններ ունի Բաքվին, որի մասին որ հայտարարել է Լավրովը, Ռուբինյանը պատասխանեց․ «Տեղեկություններ ունեմ, բայց կխնդրեմ այդ հարցով դիմեք ԱԳՆ-ին կամ Կառավարությանը»։

Հիշեցնենք՝ Հունվարի 14-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները։