Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստի պարտավորություն է դրել պետության վրա, բայց ոչ գործատուի․ Վարդևանյան (տեսանյութ)

«Սահմանադրական դատարանի որոշման մեջ բառացի գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 68,000դրամ է, իսկ ՊՇՌ թեստերի ծախսերը կարող են լինել 15,000-40,000դրամ»-այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է վճարի ՊՇՌ թեստերի համար։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ Սահմանադրական դատարանը  պարտավորություն է դրել պետության վրա, բայց ոչ գործատուի։ Եթե գործատուին վարչական տուգանքի ենթարկեն, ապա ըստ Վարդևանյանի, գործատուն կարող է դիմել դատարան՝ հիմքում ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը անլրջացրել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

Անդրադառնալով Աշոտ Մինասյանին կալանավորելու հարցին, ըստ Ա․ Վարդևանյանի դա քաղաքական հետապնդում է և կարծում է, որ օրերի հարց է Աշոտ Մինասյանի ազատություն ստանալը։

Մանրամասները՝ տեսանյութում։