Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իրավունք ունե՞մ ձեզ պարտադրել, որ ասպիրին խմեք․ ակցիա Առողջապահության նախարարության դիմաց (տեսանյութ)

«Ազատ կամք» նախաձեռնությունը փաստաբան Արա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ՀՀ Առողջապահության նախարարության դիմաց ակցիա էին իրականացնում ընդդեմ հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումների, որի համաձայն՝ սրճարաններ, ռեստորաններ, մարզասրահներ և ժամանցի այլ վայրեր ՀՀ քաղաքացիների մուտքը լինելու է միայն ՊՇՌ թեստի առկայության կամ պատվաստման սերտիֆիկատի առկայության պարագայում։

Ինչու՞ ուսանողներին չեն պարտադրում պատվաստվել, իսկ մյուսներին ստիպում են։ Հարցին ի պատասխան Արա Զոհրաբյանն ասաց, որ ուսանողներից վախ կա, որովհետև նրանց իրավունքների խախտման դեպքում շատ արագ ոտքի կկանգնեն։ Ակցիայի մասնակիցներից մեկն էլ «Ա1+»-ի հետ զրույցի ժամանակ պնդում էր, որ այս նոր սահմանափակումները հակաիրավական են։

«Մարդը ինքն է որոշում՝ սրսկվի՞, թե՞ ոչ։ Ես հիմա իրավունք ունե՞մ ձեզ պարտադրել, որ դուք ասպիրին խմեք։ Ի՞նչ իրավունք ունեն իրենք մեզ պարտադրել պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Շատ բժիշկներից եմ լսել, որ պատվաստանյութը ստեղծվում է տասնյակ տարիների ընթացքում։ Ի՞նչ է նշանակում 9 ամսում ստեղծված պատվաստանյութ»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։