Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+figurni 15.01.
A A
Սպորտ

Հայաստանի պարային զույգը 13-րդն է Եվրոպայում

Տալինում ավարտվեց  գեղասահքի Եվրոպայի առաջնության պարային զույգերի մրցաշարը:

 

Ազատ ծրագրում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգն վաստակեց 102,85 միավոր և 20 մասնակիցների մեջ զբաղեցրեց 11-րդ տեղը: Երկու ծրագրերի հաշվարկով մերոնք 168,43 միավորով առաջնությունն ավարտեցին 13-րդ հորիզոնականում:

 

Եվրոպայի չեմպիոն դարձավ Վիկտորիա Սինիցինա-Նիկիտա Կացալապով ռուսական զույգը: Երկրորդ տեղը նույնպես բաժին հասավ Ռուսաստանի ներկայացուցիչներին:

 

Հիշեցնենք, որ մեր մարզիկներն անցած տարի նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր և փետրվարին հանդես կգան Պեկինում: