Բացել լրահոսը Փակել լրահոսը
76080_b
A A
Հասարակություն

Հրդեհ Դալարիկ գյուղում․ Կանխվել է 500 լիտր դիզելային վառելիքով տարայի բռնկումը

Հունվարի 15-ին, ժամը 12:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի Գայի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալարիկ գյուղի Սարյան փողոցի տներից մեկին կից հացատանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին, մարվել՝ 13:23-ին: Այրվել են հացատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 12 քմ) և ներսում՝ կենցաղային իրեր։ Կանխվել է 500 լիտր դիզելային վառելիքով տարայի և մոտ 1 տոննա քարածխի բռնկումը: