Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյունների որոնում
A A
Հասարակություն

Որոնումները Մարտունու շրջանում արդյունք չեն տվել․ աճյուն չի հայտնաբերվել․ ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` հատվածներում։
Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Հայտնում է Արցախի  ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
 
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։