Բացել լրահոսը Փակել լրահոսը
270844532_457397139310150_3809500434764887472_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ներկայացրին նոր մարզպետին

Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արագածոտնի  մարզի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: Այս մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Սանոսյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին կարճ ժամանակում բավական արդյունավետ աշխատանքի, մարզային խնդիրներին արագ լուծումներ տալու համար: Ապա շնորհավորել է Սերգեյ Մովսիսյանին և հաջողություններ մաղթել:

Նորանշանակ մարզպետը լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և շատ արագ կլծվի այդ խնդիրների լուծմանը, քանի որ մարզի առաջ բավական հավակնոտ ծրագրեր են դրված: