Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս թեստավորում
A A
Պաշտոնական

Կովիդի 6 նոր դեպք՝ Արցախում

Հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր:

Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու հետազոտություն, որից 61-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն