Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ով հասկանում է ինչ է ցեղակրոնը, պիտի գիտակցի, որ ինքը մերանն է (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր երգ ու պարով տոնում էին Նժդեհյան ցեղակրոնության տոնը։

Առաջին անգամ է նշվում այս տոնը։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կազմակերպիչներից Արա Շահինյանը։

 

Միջոցառման հանդիսավոր մասն ապահովելու էին եկել ասմունքող Անահիտ Ստեփանյանը, երգիչներ Կարեն Մադոյանն ու 44-օրյա պատերազմի մասնակից Պապ Իսպիրյանը, «Զարկ» ազգագրական պարի համույթը և այլք։ Միջոռման ժամանակ հնչեցին Գարեգին Նժդեհի ասույթներից, ռազմահայրենասիրական երգեր։

 

Ելույթի խոսքով հանես եկավ նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ազգագրական երգի-պարի խմբի հիմնադիր «Գագիկ Գինոսյանը։ «Ով հասկանում է՝ ինչ է ցեղակրոնը, պիտի գիտակցի, որ ինքը մերանն է և պետք ամեն ինչ անել, ազգը մերել այդ գաղափարախոսությամբ։ Ինչ որ մեկը փորձում էր համոզել, որ ցեղակրոնը դա քրդերի համար է, որոնք ազգ չեն դառել և պիտի ցեղերը համախմբվեն , որ ազգ դառնան։ Տգետների կարծիքներին տեղի չտանք։ Ցեղակրոնը մի զորեղ կամք է՝ սեփականը, ոգին, վեհը, աստվածայինը վեր հանելու»,- ասաց Գինոսյանը և հիշեցրեց Նժդեհի խոսքերը՝ «Ամենամութը լինում է լուսաբացից առաջ» և շեշտեց, որ ամենամութ օրերն ենք ապրում։ Մանրամասները՝ տեսանյութում