Կարո՞ղ է «օմիկրոնը» լինել արհեստածին․ այո՛, բայց մեծ է հավանականությունը, որ այն բնական է․ վիրուսաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսը երկու տարվա էվոլյուցիայի ընթացքում հասավ նրան, որ շատ ավելի արագ ու «արդյունավետ» կարողանում է ներթափանցել թիրախ բջջի մեջ․ «Ա1+»-ի հետ խոսելով կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առանձնահատկություններից, ընգծում է «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ»-ի առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։
ԱՄՆ-ում վերջին շրջանում գրանցվում է կորոնավիրուսով վարակման մեկ միլիոնից ավելի դեպք։ Չեն դադարում սակայն պատվաստումների դեմ հակաքարոզչության և վիրուսի արհեստածին լինելու մասին խոսակցությունները։ Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն ասում է՝ տեսականորեն հնարավոր է լաբորատորիայում ստանալ վիրուսի նոր շտամներ, ավելին՝ հնարավոր է եղած շտամները այնպես մանիպուլացնել, որ նրանք ձեռք բերեն նոր հատկանիշներ։
Առաջատար գիտաշխատողի խոսքերով սակայն հավանական է, որ վիրուսն ունենա բնական ծագում։
Մանրամասները տեսանյութում՝