
A
A
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:
Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ: