A
A
SMS-ի փոխարեն հեռախոսազանգ․ ՃՈ-ի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության միջոցով ստանալու փոխարեն, այսուհետ կստանաք հեռախոսազանգի միջոցով:
Հավելենք, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն արվել:
ՀՀ Ճանապարհային ոստիկանություն