Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 12.01.
A A
Սպորտ

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի առաջնությունները (տեսանյութ)

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին շախմատի Հայաստանի առաջնությունները։

Տղամարդկանց թվով 82-րդ առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստ, այդ թվում 10 գրոսմայստեր։ Հործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն առաջին տուրում սևերով հանդիպում է միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանի հետ։ Այս տուրում սկզբունքային նշանակություն ունեն Հայկ Մարտիրոսյան-Տիգրան Լ․ Պետրոսյան և Զավեն Անդրիասյան-Արման Փաշիկյան պարտիաները։

Կանանց 77-րդ առաջնությանը մասնակցում են 10 շախմատիստուհի, որոնցից միայն Մարիա Գևորգյանն է միջազգային գրոսմայստեր։ Առաջին տուրում նա հանդիպում է առաջին կարգային Ասյա Եդիգարյանի հետ։

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին, իսկ տղամարդկանցը՝ հունվարի 23-ին։