Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 11.01.
A A
Սպորտ

Ծաղկաձորում կանցկացվեն ըմբշամարտի սեմինարներ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ, համերաշխության ծրագրի շրջանակում, հունվարի 10-17-ը Ծաղկաձորում կանցկացնեն մարզչական և մրցավարական սեմինարներ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մարզչական սեմինարն անցկացնում է Օլիմպիական կարգի մրցավար, մարզիչ Ալեքսեյ Բազուլինը, իսկ մրցավարական սեմինարն անցկացնելու համար հրավիրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հրահանգիչ, օլիմպիական կարգի մրցավար Նորավարդ Առուստամյանը:

Նշենք, որ Ծաղկաձորում այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի մեծահասակների և երիտասարդական հավաքականները, որին մասնակցում են 70 ըմբիշ։ Այդ ուսհավաքը կտևի մինչև հունվարի 22-ը։