Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման զինվոր
A A
Պաշտոնական

Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, մեկ հայ զինծառայող ստացել է վիրավորում․ ՀՀ ՊՆ

Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։