A
A
Հաստատվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243-ով և դարձել 346 224: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ-ն։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 մարդ, կատարվել է 2 614 055 թեստավորում (+5906), առողջացել են վարակվածներից 333 117-ը (+132): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 մարդ, մահերի ընդհանուր թիվը 8006 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել (1512)։